6 մարտի 2021 - 15:16 AMT
Ադրբեջանում ջուր կփնտրեն արբանյակների միջոցով

Ադրբեջանում ջրի պաշարներն այսուհետ կորոշեն Azərkosmos արբանյակների միջոցով։ Ընկերությունում քննարկման ժամանակ անդրադարձ է եղել Azersky արբանյակի հնարավորություններին, մասնավորապես՝ ստորգետնյա ջրի պաշարների հայտնաբերման գործում, գրում է Sputnik Azerbaijan-ը։

Արբանյակային լուսանկարների, վերլուծության և մշտադիտարկման արդիական միջոցների օգնությամբ հնարավոր կլինի մինչև 80-95% ճշգրտությամբ որոշել երկրի ջրային պաշարները։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում կիրառավում են ջրի պաշարների հայտնաբերման ավանդական միջոցները:

Դեռևս 2020թ․ ջրի պակասն Ադրբեջանում գլոբալ դարձավ։ Բաքվի բնակիչները սկսեցին տանիքներում ջրի տարաներ տեղադրել՝ վախենալով խմելու ջրի պակասից։ Քաղցրահամ ջրի պակասը սուր է զգացվում նաև շրջաններում։ Ամռան գալու հետ գետերի հուները չորանում են, բնապահպանները խոսում են Կուր գետի ցամաքման մասին։