9 մարտի 2021 - 11:33 AMT
Թուրքիայում սկսել են Ուկրաինայի համար Bayraktar-ներ արտադրել

Թուրքիայում սկսել են Ուկրաինայի համար Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր արտադրել, որի ընթացքին Ստամբուլում ծանոթացել են Ուկրաինայի ՊՆ փոխղեկավար Օլեքսանդր Միրոնյուկը և Ուկրաինայի ՌԾՈւ գլխավոր հրամանատար Ալեքսեյ Նեժպապան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ուկրաինացի պատգամավոր Իգոր Կոպիտինը, որը ևս ուկրիանական պատվիրակության կազմում էր։

Նա նշել է, որ իրենք ևս մեկ անգամ համոզվել են, որ թուրքական կողմը կատարում է իր պարտավորությունները։

«Վստահ եմ, որ գործակցությունը հայտնի թուրք արտադրողի հետ մեր պետության պաշպանունակությունը բարձրացնելու եզակի հնարավորություն է»,-գրել է նա։

Թուքիայից Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ներ գնելու մտադրութան մասին Ուկրաինան հայտարարել էր դեռևս Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերին։