9 մարտի 2021 - 12:10 AMT
Արցախում աճյունների որոնումները ժամանակավոր դադարեցվել են

Արցախում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Պատճառը մարտի 8-ին Արցախում տեղացած առատ ձյունն է։

Մարտի 8-ին Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել էին մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:

Զինադադարից հետո մարտի 9-ի դրությամբ հայտնաբերվել է 1490 աճյուն: