9 մարտի 2021 - 18:24 AMT
Արցախում պատերազմից հետո 2200-ից ավելի տնտեսվարող է գործունեությունը վերսկսել

Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում գործունեությունը վերսկսել է 2220-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ, հայտնել են Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝ նշելով, որ այդ թվում ներառված չեն պատերազմի ընթացքում գործունեությունը չդադարեցրածները։

Գործունեությունը վերսկսած տնտեսվարողներից 1932-ը՝ միջին և խոշոր սուբյեկտներ են, իսկ 2289-ը՝ արտոնագրային հարկ վճարող փոքր բիզնեսներ:

«Մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ստեփանակերտում գրանցվել է 93 նոր տնտեսվարող, Ասկերանում՝ 13, Մարտակերտում՝ 15, Մարտունիում՝ 9: Ստեփանակերտում նոր տնտեսվարողներ են գրանցվել նաև Հադրութից ու Շուշիից»,-հայտնել են ԱՀ ՊԵԿ-ից։

Կառույցից նշել են նաև, որ Հադրութից գրանցվել է 3 կազմակերպություն, որից 2-ը՝ շինարարական, մեկը՝ հանրային սննդի կազմակերպման։