4 հուլիսի 2003 - 19:41 AMT
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԵԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի սպանության գործի առնչությամբ Հայաստանի գլխավոր դատախազության հնարավոր վարկածների թվում քննարկվում է նաեւ նրա մասնագիտական գործունեությանն առնչվող վարկածը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Գուրգեն Ամբարյանը: Նրա խոսքերով` գործը գտնվում է Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանի անմիջական հսկողության ներքո: Հիշեցնենք, որ ԵՊՀ 43-ամյա դեկանը սպանվել է հուլիսի 2-ի առավոտյան Երեւանի կենտրոնում: Հայաստանի իրավապահ մարմիններին չի հաջողվել թեժ հետքերով ձերբակալել մարդասպանին: