10 մարտի 2021 - 11:30 AMT
Ռուս խաղաղապահները 20-ից ավելի ուխտավորի Ամարաս են ուղեկցել

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից 20-ից ավելի ուխտավորի հերթական խմբի ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հետ՝ ապահովելով նրանց անվտանգությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը։

Նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում: Նոյեմբերից հետո Ամարասն ու Դադիվանքը հսկում են ռուս խաղաղապահները․ դրանք ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական տարածքում են մնում։