7 մարտի 2009 - 10:39 AMT
Ռուսաստանի կառավարության աշխատակազմի 158 աշխատակիցներ կհամալրեն գործազուրկների շարքերը
Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել ՌԴ կառավարության կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքների քանակը 158 միավորով կրճատելու մասին: Ինչպես հաղորդում է նախարարների կաբինետի մամլո ծառայությունը, հաստիքները կրճատվում են «2009 թվականին Ռուսաստանի կառավարության աշխատակազմի պետական ծախսերի տնտեսման նպատակով»: