7 մարտի 2009 - 14:19 AMT
Փարիզում Երեւանյան զբոսայգի կբացվի
Մարտի 12-ին Փարիզում տեղի կունենա Երեւանյան զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, բացման արարողությանը կմասնակցեն Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոն: Երեւանյան զբոսայգին գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի 2003 թ. բացված հուշարձանի հարեւանությամբ: Զբոսայգում երկու ծառ են տնկել, որ խորհրդանշում են Երեւանն ու Մարսելը, որոնք քույր-քաղաքներ են 1992 թվականից: