12 մարտի 2021 - 16:34 AMT
ANCA-ն՝ Բայդենին․ Ադրբեջանը և Թուրքիան Սյունիքի վրա հարձակում են պատրաստում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ նախազգուշացնելով Հայաստանի դեմ սպասվող «ադրբեջանա-թուրքական ագրեսիայի» մասին:

«Ադրբեջանը և Թուրքիան նախապատրաստում են հարձակում Սյունիքի վրա: Հայաստանը կդառնա հաջորդ հարձակման թիրախը»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ANCA-ն:

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը Արցախում զիջումների է գնացել։ Սյունիքում ևս որոշ բնակավայրերից հողակտորներ և տներ են մնացել ադրբեջանական կողմում։ Պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում են նաև քննարկումները Սյունիքի անվտանգության ապահովման հարցով։