12 մարտի 2021 - 14:30 AMT
ԱԻՆ․ Գրեթե բոլոր ճանապարհներին մերկասառույց կլինի, 9-10 աստիճանով կցրտի

Մարտի 12-ի ցերեկը Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, ցերեկը երկրի ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված՝ հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին մերկասառույց կլինի։

Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունում ձյուն է սպասվում։ Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը՝ 9-10 աստիճանով։ Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում մարտի 12-ին առանձին հատվածներում սպասվում է ձյուն, մարտի 13-17-ին` առանց տեղումների եղանակ: