7 մարտի 2009 - 17:03 AMT
HSBC-ի վերլուծաբանների կարծիքով, 2009 թվականին Հայաստանում հնարավոր է 0 տոկոս տնտեսական աճ
«HSBC-ի վերլուծաբանների կարծիքով, 2009 թվականին Հայաստանում հնարավոր է 0 տոկոս տնտեսական աճ»,- այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայատարարել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը : Նա հիշեցրել է, որ 2008 թվականն ավարտվել է տնտեսական աճի 5-5,5 տոկոս նվազմամբ:

Սղաճային ակնալումների վերաբերյալ գլխավոր գործադիր տնօրենը կարծիք է հայտնել, որ 2009 թվականին Հայաստանում սղաճը կկազմի 10-12 տոկոս: «Դա պայմանավորված է երկու գործոնով` դրամի արժեզրկման արդյունքում ներմուծվող ապրանքների գների եւ կոմունալ ծառայությունների (գազ, ջուր, էլեկտրականություն) սակագների բարձրացմամբ», - ասել է նա, նշելով, որ սղաճի բարձր մակարդակը նույնպես պայմանավորված կլինի ԱՊՀ երկրներից Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալների փոքրացմամբ:

HSBC-ի վերլուծաբանների կանխատեսումները Հայաստանի վերաբերյալ լավատեսական են, նրանք կանխատեսում են 0 տոկոս ՀՆԱ ընթացիկ տարվա վերջին, հաղորդել է նա: Գործընկեր երկրների վերաբերյալ HSBC-ի փորձագետների կանխատեսումները պակաս լավատեսական են. տարեվերջին Ռուսաստանում կդիտարկվի ՀՆԱ-ի անկում 3 տոկոսով, Ղազախստանում` անկում 2,5 տոկոսով, իսկ Ուկրաինայում` անկում 9 տոկոսով: Թիմ Սլեյթերի խոսքերով, այս ամենից օգուտ կքաղի Վրաստանը, որն այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, օգնություն է ակնկալում Եվրամիությունից: