12 մարտի 2021 - 18:22 AMT
ՀՀ նախագահը հետազոտվում է «Աստղիկ» ԲԿ-ում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ունեցել է կորոնավիրուսով պայմանավորված բարդրություններ և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում:

Այդ մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Սարգսյանը փետրվարին է վերադարձել Լոնդոնից, որտեղ հիվանդացել էր կորոնավիրուսով և բուժվում էր բժիշկների հսկողությամբ։

ՀՀ նախագահը, իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին հրավիրել էր հանդիպման նախագահական նստավայրում: