12 մարտի 2021 - 18:51 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարար Վլադիմիր Տիտովը և ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սյոդերը քննարկել են իրավիճակն Անդրկովկասում և Լեռնային Ղարաբաղում։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Անդրկովկասում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտադիր է առաջիկայում Հայաստան և Ադրբեջան այցելել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկվել է իրավիճակն Արցախում։

Photo. Ria Novosti