15 մարտի 2021 - 10:36 AMT
Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացումը թույլ կտա անցյալում թողնել ԼՂ խնդիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացումը կարող է ելակետային դառնալ ԼՂ հակամարտությունն անցյալում թողնելու համար։

«Մենք արդեն սկսել են բանակցությունները ՀՀ և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները բացելու շուրջ։ Դա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մաս է։ Արդեն բանակցությունների մի քանի փուլ է եղել, տարբեր մակարդակներում։ Կարծում եմ, որ հենց այդ հարցը կարող է ելակետային դառնալ՝ ամբողջությամբ շրջելու համար պատերազմի էջն ու պատմությանը թողնելու այն»,-ասել է Ալիևը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Ալիևի, հաղարդակցությունների վերագործարկումն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար, դինամիկա կհաղորդի տարածաշրջանային գործակցությանն ու նոր հնարավորություններ կբացի։ Նա հավելել է, որ Բաքուն պատրաստ է դրան։

Լինդեն իր հերթին ասել է, որ ԵԱՀԿ-ն «կքննակի, թե ինչ կարող է անել՝ նպաստելու համար հակամարտության կարգավորմանը»։ Նա հավելել է, որ այս առումով առաջնայինը միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, հումանիտար իրավունքը, խաղաղությունն ու անվտանգությունն են։

Լինդեն կայցելի նաև Հայաստան։ 2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիայի Թագավորությունը: