7 մարտի 2009 - 18:40 AMT
Հայաստանում ընտրողների 52 տոկոսը գրադասում է իր ձայնը տալ տղամարդկանց, այլ ոչ կանանց
«Ինձ համար երբեք ընդունելի չի եղել սեռերի միջեւ մասնագիտությունների բաշխումը: Իհարկե կան յուրահատուկ մասնագիտություններ, սակայն ես կարծում եմ, որ խնդիրը մասնագիտության մեջ չէ, այլ նրանում, թե որքանով է այս կամ այն մասնագետը պրոֆեսիոնալ», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Խորհրդարանի «Բարգավաճ Հայստան» խմբակցությունից ընտրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը :

Նա նշել է, որ հասարակական գիտակցության բազմաթիվ ստերեոտիպեր, որոնք բխում են մտածելակերպից, արդեն սկսում են փոխվել: Պատգամավորի կարծիքով, ինչքան էլ որ տարօրինակ լինի, խնդիրը ոչ թե տղամարդկանց մեջ է, այլ կանանց: «Սոցոլոգիական հարցումներն ապացուցում են, որ Հայաստանում ընտրողների 52 տոկոսն ընտրությունների ժամանակ գրադասում է իր ձայնը տալ տղամարդկանց, այլ ոչ կանանց», - հայտարարել է նա:

«Ես կարծում եմ, որ ընտանիքն ամենակարեւորն է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Եթե կինը լավ մայր եւ ամուսին է, կարող է նաեւ լավ քաղաքական գործիչ լինել` հիմնվելով ընտանեկան երջանկության վրա: Եթե իմ առջեւ ընտրություն դնեին ընտանիքի, դստերս եւ կարիերայի միջեւ, ես առանց տատանվելու կընտրեի ընտանքիը»,- հպարտորեն նշել է նա: