ՌԴ-ում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ է հայտնաբերվել։ Այդ մասին տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորը»։
«Հայտնաբերվել է բրիտանական տարբերակին վերաբերող 28 իզոլյատ, և հարավաֆրիկյանի 2 իզոլյատ»,- ասվում է կառույցի հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Եվս 16 դեպքում ի հայտ են եկել կորոնավիրուսի այլ մուտացիաներ։
Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»՝ վերջին շրջանում հավաքվել է կլինիկական նյութի 8159 նմուշ հետևյալ խմբերի անձանցից․ արտերկրից ժամանածների, նրանց կոնտակտավորների, կրկնակի վարակման կասկածանքով անձանց, բուժման հանդեպ կայունությամբ հիվանդների, ծանր հիվանդություններով մինչև 5 տարեկան երեխաների, հիվանդության ատիպիկ ընթացքով անձանց և համաճարակային մեծ օջախներից անձանց շրջանում։
Կորոնավիրուսի նոր մուտացիան ՀԱՀ-ում հայտնաբերվել էր 2020 թվականի դեկտեմբերին։