7 մարտի 2009 - 21:23 AMT
2009 թվականին կսկսվի Իրան-Հայաստան նավթամուղի շինարարությունը
2009 թվականին կսկսվի Թավրիզ (Իրան)-Երասխ (Հայաստան) նավթամուղի շինարարությունը, որով Թավրիզի նավթավերամշակման գործարանից պատրաստի նավթամթերքը կառաքվի Հայաստան: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, նավթամուղի առաջնահերթ նպատակը Հայաստանի ներքին կարիքների բավարարումն է, այդ թվում երկրի էներգետիկ անվտանգության բարձրացումը, տրանսպորտային ծախսերի նվազեցումն ու շուկայում մրցունակային գների ձեւավարումը:

Ավելի վաղ Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ նավթամուղի նախնական արժեքը կկազմի 200-240 մլն դոլար: Խողովակաշարի տրամագիծը կկազմի 250 միլիմետր, երկարությունը` մոտ 300 կիլոմետր, հաղորդում է www.glavred.info-ն: