17 մարտի 2021 - 13:00 AMT
Արոնյանը պարտվել է Կառլսենին առցանց մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը հանդիպել է նորվեգացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, վերջինս հաղթել է 2․5:0․5 հաշվով։

Արոնյանն ու Կառլսենը խաղացել են նորվեգացի շախմատիստի կողմից կազմակերպվող արագ շախմատի առցանց մրցաշարում։

Մարտի 17-ին այս մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին մրցամարտերն են անցկացվել, երկրորդ մրցամարտը կանցկացվի մարտի 18-ին։

Լևոն Արոնյանը երկրորդ մրցապայքարում հաղթանակի դեպքում միայն խաղը կկարողանա թայ-բրեյք՝ ոչ ոքի արդյունք ունենալ: