18 մարտի 2021 - 11:11 AMT
Կոսովոյում հայ խաղաղպահները բազմազգ զորավարժությունների են մասնակցել

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության, փոխանցում են Պաշտպանության նախարարությունից։

Հայ խաղաղապահները, ըստ զորավարժության սցենարի՝ խաղարկել են պայթյունի հետևանքով վիրավորված անձանց առաջին բուժօգնության տրամադրման և տարհանման գործողություններ։

Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։