Հայաստանում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 182,056-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 891-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 22 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3320 դեպք կա, այլ պատճառով՝ 851։
Ապաքինվել է ևս 332 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 167,518 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասնելով 10,367-ի:
Մարտի 18-ին 4725 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 793,678 թեստավորում։