Հայաստանում 2020-ին սմարթֆոնների վնասաբեր ծրագրերի գրոհներին բախվել է օգտատերերի 2.8%-ը, Վրաստանում այդ ծրագրերը գրոհել են օգտատերերի 2.25%-ին, իսկ Ադրբեջանում՝ 5.19%-ին, հայտնում են «Կասպերսկի» ընկերությունից։
2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների է ենթարկվել հայաստանցի օգտատերերի 2.5%-ը, Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 1.7%, իսկ Ադրբեջանում՝ մոտ 5%:
2020-ին մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաշատը գրոհել են Իրանում (մոտ 67%), Ալժիրում (մոտ 31%) և Բանգլադեշում (մոտ 26%) գտնվող օգտատերերին:
2020 թվականին ընկերությունը հայտնաբերել է մոբայլ վնասաբեր ծրագրերի 5․6 մլն-ից ավելի տեղադրման փաթեթ, ինչը 2․1 միլիոնով ավելի է, քան 2019-ին:
Մոբայլ սարքերի վարակումից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից և սարքերի կարգավորումներում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։