20 մարտի 2021 - 10:25 AMT
Ըմբշամարտիկ Թևանյանը ջախջախել է ադրբեջանցուն և ոսկի նվաճել

Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Վազգեն Թևանյանն իր հինգերորդ հաղթանակն է տարել: Եզրափակչում նա 9-0 հաշվով ջախջախել է աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին և հռչակվել է մրցաշարի հաղթող:

Այսպիսով Թևանյանն նվաճել է և օլիմպիական ուղեգի, և մրցաշարի հաղթողի կոչումը, գրում է Shantnews.am-ը։

Կիսաեզրափակչում Թևանյանն առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի նկատմամբ։

Մինչ այդ 1/4 եզրափակչում նա 6-4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Վլադիմեր Խենչիգաշվիլիին:

1/8 եզրափակչում Վազգենը 7-5 հաշվով առավելության էր հասել Բելառուսը ներկայացնող Նուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վլադիմիր Դուբովին: