22 մարտի 2021 - 17:45 AMT
ԿԳՄՍ նախարար․ 2․7 մլրդ դրամով գիտության ֆինանսավորումն ուզում ենք ավելացնել

Կառավարությունը ծրագրում է գիտությանը հատկացվող ֆինանսավորումն ավելացնել մոտ 2․7 մլրդ դրամով, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարը նշել է, որ խոսքը ոչ թե եկող տարվա, այլ հենց 2021-ի մասին է։

2021-ի փետրվարից Հայաստանում ձևավորվել է «Գիտուժ» նախաձեռնությունը: Այն պետությունից պահանջում է ավելացնել գիտությանը հատկացվող ֆինանսավորումը։ 2020-ին ոլորտի ֆինանսավորումը ՀՀ-ում կազմել է մոտ 14 մլրդ դրամ: