24 մարտի 2021 - 11:33 AMT
ՀՖՖ․ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտայնի դեմ խաղին

Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտայնի դեմ խաղին, քանի դեռ չի ապաքինվել վնասվածքից, փոխանցում են Ֆուտբոլի ֆեդերացիայից։

ՀՖՖ-ից նշում են նաև, որ մարտի 23-ին Ղազարյանը մարզվում էր անհատապես՝ ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ:

Մարտի 25-ին «Աշխարհի առաջնություն-2022» ընտրական փուլի մեկնարկին Հայաստանի հավաքականը կհանդիպի Լիխտենշտայնի ընտրանուն։