24 մարտի 2021 - 16:39 AMT
ԱԳՆ․ Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդի սպանության մասին լուրը չի հաստատվել

Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Վրաստանում և Ռոստովում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ավելի վաղ ռուսական 360 TV հեռուստաալիքը հայտնել էր, որ վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է եղել, որի հետևանքով հայ վարորդ է սպանվել։ Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել էր, թե սպանողը, ենթադրաբար, թուրքական ծագումով վարորդ է եղել։