25 մարտի 2021 - 10:38 AMT
ԴՆԹ միջոցով հայտնաբերվել է անհետ կորած եղբայրներից Արսեն Աղասյանի աճյունը

Փրկարարաորոնողական աշխատանքների արդյունքում և ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ հայտնաբերվել է Արցախյան պատերազմում Մատաղիսի պաշտպանական դիրքերում անմահացած Արսեն Աղասյանի աճյունը։ Այդ մասին ասվում է «Զինվորի հետ, զինվորի կողքին» բարեգործական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

«5 ամիս է երկու հարազատ եղբայրներով անհետ կորած են համարվում։

Արսեն Աղասյանը դարձավ հավերժի ճամփորդ, իսկ Արթուր Աղասյանն անհետ կորած ճակատագրով հերոս...»,- ասվում է գրառման մեջ։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն: