25 մարտի 2021 - 13:54 AMT
AstraZeneca-ն հաստատել է Covid-19-ի դեմ իր պատվաստանյութի 76% արդյունավետությունը

Դեղամիջոցներ արտադրող բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը հաստատել է Covid-19-ի դեմ իր պատվաստանյութի 76% արդյունավետությունը՝ հաշվի առնելով վերջին հետազոտությունների, այդ թվում ԱՄՆ-ում արվածի արդյունքները։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վերջին տվյալներով AstraZeneca պատվաստանյութը 76% արդյունավետություն ունի ախտանիշներով Covid-19-ի դեպքում, ինչպես նաև 100% արդյունավետություն ծանր և կրիտիկական հիվանդության և հոսպիտալացման դեպքում։ Ընդ որում նույնիսկ 65-ն անց անձանց դեպքում պատվաստանյութի արդյունավետությունը 85% է կազմում։

Նշվում է նաև, որ պատվաստված կամավորների մոտ Covid-19-ի ծանր դեպքեր չեն գրանցվել և նրանք պատվաստումը լավ են տարել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայի մի շար երկրներոմ նվազել է վստահությունը կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի հանդեպ։ Սակայն հայտարարվել է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպնիան և մի շարք այլ երկրներ վերսկսում են պատվաստանյութի կիրառումը Եվրոպայի դեղամիջոցների գործակալության (ЕМА) եզրակացությունից հետո, որը հետազոտել է պատվաստանյութով պատվաստվելուց հետո տրոմբերի առաջացման դեպքերը։

Հայաստանը ևս ձեռք է բերելու AstraZeneca-ի պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։