Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ռուսական բարեգարոծկան կազմակերպություններ մարդասիրական օգնության տեղափոխումը Ստեփանակերտ։
Խաղաղապահները Ռուսական հումանիտար առաքելության, «Դոկտոր Լիզա» և «Սպեշի կ դոբրու» բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ավելի քան 50 անվանում բուժսարքավորում և պարագաներ են հասցրել Ստեփանակերտի հիվանդանոց, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՌԴ-ից նվերներ են ստացել նաև Ստեփանակերտի Գրիբոեդովի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։ Դպրոցի ուսուցիչներն ու սաներն ավելի քան 350 գիրք են ստացել՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն, ինչպես նաև սեղանի խաղեր, որոնք փոխանցվել են Մոսկվայի միջնակարգ դպրոոցների աշակերտների և նրանց ծնողների անունից։