25 մարտի 2021 - 12:19 AMT
Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել

Մարտի 24-ին Արցախում կատարվել է 81 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021թ․ կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4268 քաղաքացու հետազոտություն, որից 576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2460 դեպք: Կատարվել է 21,716 թեստավորում:

Նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու համար: