25 մարտի 2021 - 16:27 AMT
Ոստիկանության ՊՊԾ գնդի և պարեկների աշխատավարձը կբարձրանա 70-97.5%-ով

Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում, չզեկուցվող նախագծով։

Դրա համաձայն` ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190,552 դրամից կդառնա 320,000 դրամ՝ 68.8%-ով ավելի, տեղեկացնում է Factor.am-ը։

Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402,181 դրամ՝ ներկայիս 198,565 դրամի փոխարեն՝ 97.5%-ով ավելի և այլն։

Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից: