26 մարտի 2021 - 10:30 AMT
Լարսը փակ է՝ ռուսական կողմում 602 բեռնատար է կուտակվել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա 602 կուտակված բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։