26 մարտի 2021 - 13:28 AMT
Լավրովը կհանդիպի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպումներ կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը նախատեսված է ապրիլի 2-ին։

«ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակում հնարավոր հանդիպումների թվում է ՌԴ ԱԳ նախարարի շփումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,- ասել է Զախարովան։

Լավրովն ու Այվազյանը վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում՝ փետրվարի 18-ին։