26 մարտի 2021 - 15:10 AMT
Կորոնավիրուսի 7 նոր դեպք՝ Արցախում

Մարտի 26-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

ԱՆ-ից նաև նշում են, որ մեկ օրում 52 հոգի է թեստավորվել։

Մարտի 26-ի դրությամբ՝ ամբուլատոր բուժում է ստանում 28 վարակակիր։

Արցախում 2021-ին 4320 քաղաքացի է հետազոտվել, նրանցից 583-ի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։

Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսի 2467 դեպք, կատարվել է 21,768 թեստավորում: