26 մարտի 2021 - 15:55 AMT
Կարեն Քեռյանը՝ ԲՈԿ նախագահ

Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը:

Քեռյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։

ԲՈԿ նախագահի պաշտոնը 6 ամիս թափուր էր Սմբատ Գոգյանի՝ պաշտոնից հրաժարական տալուց հետո։

Գոգյանն ազատման դիմում էր գրել 2020-ի մայիսին, Փաշինյանը նրա ազատման որոշումը ստորագրել էր սեպտեմբերին։ Գոգյանը որպես հիմնավորում նշել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։