26 մարտի 2021 - 16:41 AMT
ԱԳՆ․ Ադրբեջանը խոչընդոտում է Լաչինի միջանցքով հումանիտար օգնության փոխանցումը

Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը, այս մասին հայտարարել է հայկական կողմը՝ Հայաստան-Եվրամիություն երկխոսության հերթական նիստի ժամանակ։

Նիստը կայացել է մարտի 25-ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի համանախագահությամբ, մասնակցել են նաև Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքները։

Նիստի ընթացքում քննարկվել է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դատական և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները, հակախտրականության քաղաքականությունը, աշխատանքային իրավունքները, ընտրական բարեփոխումները։

ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։