26 մարտի 2021 - 16:56 AMT
Խաղաղապահներն Արցախում ամեն օր մոտ 120 պայթյունավտանգ առարկա են վնասազերծում

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներն Արցախի տարածքում։

Ամեն օր «Բալիջա» հատուկ զորավարժարանում ոչնչացվում է մոտ 120 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ամեն օր պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներին մասնակցում է ՌԴ խաղաղապահ զորակազմի մոտ 10 զինծառայող:

Photo. Ria Novosti