27 մարտի 2021 - 11:09 AMT
Fitch-ի կանխատեսմամբ՝ Փաշինյանը կպահպանի իշխանությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կկարողանա պահպանել գործող մեծամասնական կոալիցիան հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ արտահերթ ընտրություններից հետո, կանխատեսում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։

«Չնայած մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կպահպանի իշխանությունը՝ պատերազմից հետո նրա կառավարության աջակցությունը նվազել է և կարող է ուժեղացնել կառուցվածքային բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները», - նշում են Fitch Ratings-ի վերլուծաբանները:

Նրանք նաև անդրադառնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությանը:

«Չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը, Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկման վտանգ կա՝ պայմանավորված ապառազմականացված գոտու բացակայությամբ: Պատերազմն ավելի է մեծացրել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգային և տնտեսական հարցերում», - ասվում է Fitch Ratings-ի զեկույցում:

2021-ի հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։