27 մարտի 2021 - 14:04 AMT
Արցախում «Սմերչի» հրթիռակասետային ռումբեր և անծանոթ զինատեսակներ են գտել

Արցախի Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:

ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է` հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:

Ծառայությունը խնդրում է նաև ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն: