Հայաստանում մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 190,741-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 424-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, և 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3476 դեպք կա, այլ պատճառով՝ 882։
Ապաքինվել է ևս 590 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 172,096 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 14,287-ի:
Մարտի 28-ին 3978 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 842,817 թեստավորում։