29 մարտի 2021 - 13:35 AMT
ՊՎԾ պետը գործուղվել է Սյունիք

Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանը գործուղվել է է Սյունիքի մարզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Նա Սյունիքում կլինի մարտի 27-31-ը ներառյալ. այցելելու է Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ կներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Սյունիքի մի շարք համայնքների ղեկավարներ 44-օրյա պատերազմից հետո պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։