29 մարտի 2021 - 15:12 AMT
Իսլանդացիները շնորհավորել են հայ ֆուտբոլիստներին հաղթանակի առթիվ

Իսլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում հաղթանակի առթիվ։

Մարտի 28-ին աշխարհի առաջնության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Իսլանդիային 2:0 հաշվով:

«Շնորհավորում ենք Հայաստանի հավաքականին, նրանք արժանի պայքար ցույց տվեցին Երևանում։ Մենք պետք է ավելիին հասնենք և մենք դա կանենք։ Հաջորդ խաղում»,- ասվում է Իսլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի գրառման մեջ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է իր թվիթով՝ շնորհակալություն հայտնելով Իսլանդիայի հավաքականին հիանալի խաղի համար։

«Կտեսնվենք հոկտեմբերին»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստան-Իսլանդիա խաղում գոլերի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը։