29 մարտի 2021 - 16:22 AMT
Ճապոնիան սարքավորումներ է տվել ԱԻՆ-ին՝ լայնամասշտաբ նկարահանումների համար

«Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը սարքավորումներ է ձեռք բերել, որոնք կօգտագործվեն ծրագրով նախատեսված վարժանքների ընթացքում լայնամասշտաբ նկարահանումներ իրականացնելու, տեսանյութեր մշակելու, ինչպես նաև օպերատիվ նկարահանում իրականացնող նկարահանող խմբի և ԱԻՆ-ում ստեղծվելիք տեղեկատվական կենտրոնի միջև կապն ապահովելու նպատակով:

Բացի այդ, սարքավորումները կօգտագործվեն ԱԻՆ-ի կողմից ծրագրին առնչվող գործողությունների համար՝ ճապոնական կողմի հետ գործակցությամբ։

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին արդյունավետ գործակցության համար՝ նշելով, որ այս աջակցությունն ու փորձի փոխանակումը նպաստում են ԱԻՆ-ի տեղեկատվական կարողությունների զարգացմանը: