30 մարտի 2021 - 13:09 AMT
Մեղրիում նոր թաղամաս է կառուցվում Արցախից տեղահանվածների համար

Մարտի 27-ին Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում մեկնարկել են նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Թաղամասի կառուցումն իրականացվում է բարերարների կողմից, տեղեկացնում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։

«Նոր թաղամասում նախատեսվում է ունենալ 30 տուն: Թաղամասում կբնակեցվեն Արցախից տեղահանված ընտանիքները»,-ասվում է գրառման մեջ։