30 մարտի 2021 - 17:41 AMT
Մուրադյան․ Covid-19-ից մահացությունը տղամարդկանց շրջանում զգալի բարձր է

Covid-19-ից մահացությունը տղամարդկանց շրջանում զգալի բարձր է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Տղամարդկանց և կանանց շրջանում Covid-19 հիվանդացության դեպքերը հանդիպում են գրեթե հավասար՝ 49% կանանց, 51% տղամարդկանց։ Սակայն մահացությունը զգալի բարձր է տղամարդկանց շրջանում՝ 59%, կանանց 41%-ի դիմաց», - ասվում է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Covid-19-ի դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։