31 մարտի 2021 - 11:33 AMT
ՀՀ-ում Covid-19-ի 1148 նոր դեպք կա, փաստացի բուժվողների թիվը գերազանցել է 15,000-ը

Հայաստանում մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 192,639-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1148-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 20 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3515 դեպք կա, այլ պատճառով՝ 892։

Ապաքինվել է ևս 459 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 173,064 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 15,168-ի:

Մարտի 30-ին 6354 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 853,829 թեստավորում։