31 մարտի 2021 - 14:18 AMT
Որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում

Արցախում պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մարտի 31-ին շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Մարտի 30-ին ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնումներն արդյունք չեն տվել, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: