31 մարտի 2021 - 17:22 AMT
Վարուժան Հովհաննիսյանը՝ «Ռայո Վալեկանոյի» երկրորդ թիմի դարպասապահ

Դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը տեղափոխվել է «Ռայո Վալեկանո», տելեգրամյան իր ալիքում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։

22-ամյա դարպասապահը համալրել է մադրիդյան ակումբի շարքերը և խաղալու է երկրորդ թիմում:

Հովհաննիսյանի նախորդ ակումբը «Լեգանեսն» էր: Մինչ այդ հայ դարպասապահը խաղում էր ԱՄՆ երիտասարդական թիմերում։