9 մարտի 2009 - 22:03 AMT
Հրանտ Մարգարյանի «The Georgtown Boys» մյուզիքլը կբեմադրվի Տորոնտոյում
Մարտի 15-ին Նյու Յորքի «Համազգային» երիտասարդական թատերախումբը Տորոնտոյի Հայկական երիտասարդական կենտրոնի բեմում հանդես կգա «The Georgtown Boys» մյուզիքլով, որի հեղինակն ու ռեժիոսորը Հրանտ Մարգարյանն է: «The Georgtown Boys» մյուզիքլը պատմում է շուրջ 100 հայ որբերի ճակատագրի մասին, որոնք փրկվեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից եւ տեղափոխվեցին Կանադա, որտեղ հետագայում զբաղվում էին գյուղատնտեսությամբ:

Մյուզիքլի հեղինակ Հրանտ Մարգարյանը ծնվել է 1938 թվականին Իրաքի Բասրա քաղաքում: 19 տարեկանում տեղի ունեցավ նրա առաջին բեմելը, իսկ 20 տարեկանում նա արդեն հանդես եկավ որպես ռեժիսոր: 1962 թվականին Նյու Յորք տեղափոխվելուց հետո, Հրանտը սկսեց զարգացնել իր գործունեությունն որպես դերասան ու ռեժիսոր եւ 1967 թվականին ստեղծեց «Համազգային» երիտասարդական թատերախումբը: Հրանտ Մարգարյանը շուրջ 40 դեր է խաղացել եւ դարձել է 36 բեմադրությունների հեղինակ,որոնք հիմնված են հայ դասականների եւ ժամանակակից գրողների աշխատանքների վրա: