31 մարտի 2021 - 17:26 AMT
Կոնդի «վերակենդանացման» հայեցակարգի մրցույթ է հայտարարվել

Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթ է հայտարարվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ամբողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ», - ասվում է գրառման մեջ։

Կոնդը Հին Երևանի թաղամասերից է, այժ գտնվում է քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Թաղամասում այժմ պահպանվում են նախորդ դարերից մնացած շինություններ, որոնց պատմահնագիտական արժեքը, սակայն ուսումնասիրված չէ։