31 մարտի 2021 - 18:16 AMT
Էրդողանն ուզում է Ռամադանից հետո Շուշի այցելել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ «կարևոր է շարունակել Ադրբեջանին աջակցությունը բոլոր միջոցներով՝ Ղարաբաղում թուրքական կառույցների վերածնման ու պահպանման համար»:

«Հուսով ենք, որ Ռամադանից հետո մոտ ժամանակներս կայցելենք Շուշի, որտեղ կկարողանանք զգալ տոնի նոր շունչը»,- հայտարարել է նա։

44-օրյա պատերազմից հետո Արցախի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Շուշին, անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։